Գիտահանրամատչելի և փաստավավերագրական կինոյի զարգացման հասարակական կազմակերպության նպատակները
-
Զարգացնել հայկական գիտահանրամատչելի և փաստավավերագրական կինոն ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում։
-
Կինոյի միջոցով խթանել Հայաստանյան, հայկական թեմաների և պատմությունների հանրահռչակմանը ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում։
-
Ստեղծել գիտահանրամատչելի և փաստավավերագրական ֆիլմեր, ֆիլմաշարեր, հաղորդումներ և հաղորդաշարեր։
-
Աջակցել ՀՀ-ում ստեղծվող ֆիլմերի ստեղծագործական, տեխնիկական և արտադրական աշխատանքներին՝ առաջնահերթությունը տալով երիտասարդ կինոգործիչներին։
-
Նպաստել ՀՀ-ում ստեղծված և ստեղծվող ֆիլմերի ուսումնասիրությանը, տարածմանը և հանրահռչակմանը։
-
Իրականացնել սոցիալական և գիտական ուսումնասիրություններ՝ ՀՀ-ում արտադրվող ֆիլմերի վերաբերյալ։
-
Ստեղծել համագործակցության հնարավորություններ ՀՀ-ում գործող և արտասահմանի կինոգործիչների միջև՝ առաջնահերթությունը տալով երիտասարդ կինոգործիչներին։
-
Նպաստել պատանիների, երիտասարդների և կանանց ներգրավվածությանը կինոյի ոլորտում։
-
Ստեղծել արվեստի, հատկապես՝ կինոյի, ինչպես նաև մշակույթի, լրագրության և գիտության ոլորտների ուսանողների համար ֆիլմերի ստեղծման աշխատանքներին ներկա լինելու կամ մասնակցելու հնարավորություններ։
-
Գիտական, կրթական, ուսումնական բոլոր տեսակի հաստատությունների հետ համագործակցելու միջոցով սերմանել գիտության, կրթության, ուսման և կինոյի հանդեպ հետաքրքրվածություն՝ դպրոցականների, ուսանողների և այլ կրթություն ստացողների շրջանակներում։
-
Իրականացնել գիտական, կրթական, ուսումնական և մշակութային ծրագրեր։
-
Կազմակերպել կինոյի ոլորտի զարգացմանը, ճանաչմանը նպաստող ուսումնական միջոցառումներ։
-
Նպաստել ՀՀ-ում կինոյի նկատմամբ հասարակական հետաքրքրության բարձրացմանը։
-
Խրախուսել ՀՀ քաղաքացիների, հատկապես՝ երիտասարդների, մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին՝ բացառապես կինոյին առնչվող հարցերի վերաբերյալ։
-
Պատրաստել և տարածել կինոյի մասին գիտական, կրթական, ուսումնական կամ սիրողական նյութեր՝ գրքերի, ամսագրերի, թերթերի, ինտերնետային և այլ հարթակների միջոցով։
-
Նպաստել Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը։
-
Խթանել ազգային մտածողության ձևավորմանը՝ հայոց պատմության ու մշակույթի մասին ֆիլմերի ստեղծմամբ ու տարածմամբ։