top of page

Յանինա Դանիլևիչ
ԳիՓաԿիԶ ՀԿ-ի անդամ
Կինոօպերատոր
Այժմ սովորում եմ Մինսկի Արվեստի ակադեմիայում, որպես կինոօպերատոր։ Սակայն չունեմ պատմություն, թե ինչպես էի մանկուց երազում այդ մասին։ Ես իմ ամբողջ կյանքը նկարել եմ, և մտածում էի, թե կդառնամ գրաֆիկ դիզայներ։ Որոշեցի ընդունվել ակադեմիա։ Պատրաստվում էի։ Ընդունելությունից կես տարի առաջ իմացա, որ սխալ եմ ընթերցել ընդունելության առաջադրանքը։ Այն ինչ պահանջվում էր՝ չէի կարող նկարել։ Հետո որոշեցի, որ ձանձրալի է մի տեղում նստել։ Պետք էր շտապ ինչ-որ բան մտածել։ Եվ մտածեցի դառնալ օպերատոր։ Ժամանակավոր միտք, որն անսպասելիորեն այնքան սիրեցի, որ կարծում եմ՝ կմնամ ընդմիշտ։ Ակադեմիայում անվերջ ինչ-որ բան եմ նկարահանում։ Պատրաստվում եմ շարունակել նկարահանել ողջ կյանքիս ընթացքում, կամ գոնե թե մոտակա 50 տարին։
bottom of page