
Հերմինե Հարությունյան
ԳիՓաԿիԶ ՀԿ-ի անդամ
Կոմպոզիտոր, դաշնակահար
Ուսումը սկսեցի Արմավիրի Արվեստի պետական քոլեջում, որտեղ 4 տարի սովորեցի դաշնամուրի դասարանում։ Այնուհետև շարունակեցի իմ կրթությունը Երևանի պետական Կոնսերվատորիայում՝ կոմպոզիցիայի բաժնում, որտեղ իմացա երաժշտության խորությունը և զարգացրեցի իմ ստեղծագործական ունակությունները։
Ուսանող տարիների ընթացքում ունեցել եմ տարբեր երաժշտական նախագծեր՝ գրել եմ ակադեմիական երաժշտություն տարբեր անսամբլների, մենակատարների և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Այսօր ես կենտրոնանում եմ կինոերաժշտության վրա, ուսումնասիրում եմ նրա սկզբունքները և փորձում եմ գրել ստեղծագործություններ, որոնք կհամապատասխանեն կինոյի զգացողություններին։
Կինոերաժշտությունը ինձ համար ոչ միայն արվեստ է, այլև միջոց՝ պատմություններ պատմելու և զգացմունքներ փոխանցելու համար։ Ես շարունակաբար աշխատում եմ զարգացնել իմ հմտությունները և նորանոր նախագծեր իրականացնել։