top of page

Անժելա Շահբազյան
ԳիՓաԿիԶ ՀԿ-ի անդամ
Լեզվաբան, համակարգող
Ծնվել և մեծացել եմ Գյումրիում, ուսումս ստացել եմ Երևանում՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետում: Մասնագիտական լեզուս գերմաներենն է, տիրապետում եմ նաև ռուսերենի և անգլերենի:
Միշտ հետաքրքրված եմ եղել թատրոնով և կինոյով, ինչպես նաև երաժշտությամբ: Մեծ սեր ունեմ գրականության և արվեստի նկատմամբ: Երբեմն ստեղծագործում եմ, գրում եմ արձակ ժանրում (դեռ ոչինչ չեմ հրապարակել): Սիրում եմ ճամփորդել, նոր մշակույթներ բացահայտել, ինչպես նաև հաճախ ճամփորդում եմ հենց իմ երկրում՝ Հայաստանում, այցելում եմ մեր հին եկեղեցիները: Կարծում եմ, որ հրաշալի կլիներ դոկումենտալ ֆիլմերի միջոցով ցույց տալ Հայաստանի պատմական ժառանգությունը:
bottom of page